Animal Lovers' Blog


Առլեն Շահվերդյան

Սիրելի բարեկամներ, ընդունեք խնդրեմ իմ սրտագին շնորհավորանքները` Կենդանիների համաշխարհային օրվա առիթով:

Ամբողջ աշխարհն այս օրը՝ հոկտեմբերի 4-ին, նշում է Կենդանիների պաշտպանության համաշխարհային օրը (World Animal Day) կամ ուղղակի Կենդանիների համաշխարհային օրը: Այն ընդունվել է 1931թ. Ֆլորենցիայում անցկացվող բնության պաշտպանության շարժման կողմնակիցների միջազգային համաժողովում:
Կենդանիների պաշտպանության կողմնակիցներն աշխարհի տարբեր երկրներից պատրաստակամություն հայտնեցին այդ օրը զանգվածային բազմաթիվ միջոցառումներ անցկացնել՝ հօգուտ կենդանիների պաշտպանության:
Արևմտաեվրոպական շատ երկրներում համարվում է, որ տնային կենդանիներն ընտանիքի մի մասն են և ունեն իրավունքներ, ինչպես մյուս անդամները:
Ընտանի կենդանիների թվաքանակով առաջին տեղում է ԱՄՆ-ը, երկրորդ տեղում՝ Ռուսաստանի Դաշնությունը, որտեղ ամեն երրորդ ընտանիքում պահում են իրենց փոքր ընկերներին:
Վերջին տարիներին Կենդանիների համաշխարհային օրվան նվիրված միջոցառումներ են տեղի ունենում աշխարհի ավելի քան 60 երկրում:

Dear friends, please accept my cordial congratulations
on the World Animal Day!

World Animal Day is celebrated each year on October the 4th. It started in Florence, Italy in 1931 at a convention of ecologists. On this day, animal life in all its…

View original post 376 more words

Advertisements

Comments are closed.