Animal Lovers' Blog


Առլեն Շահվերդյան

Հարգելի բարեկամներ, պատիվ ունեմ Ձեր ուշադրությանը ներկայացնելու «Ապրելու իրավունք» գրքիս հետ սերտորեն կապված կայքիս այս բացառիկ նկարազարդ էջը: 2011 թվականի մարտին ես և իմ լավ բարեկամ` լուսանկարիչ Արտակ Ներսիսյանը այցելեցինք Երևանի կենդանաբանական այգի` առյուծի լուսանկարների շարք անելու նպատակով: Այգու նախկին տնօրեն Սահակ Աբովյանի հատուկ թույլտվությամբ և Գիշատիչների բաժնի աշխատակից Արման Պետրոսյանի մեծ աջակցությամբ ու հսկողությամբ իրականացրեցինք այս բացառիկ լուսանկարումը` հատուկ գրքիս ներդիրի համար: Ես իմ խորին երախտագիտությունն եմ հայտնում նրանց բոլորին և հրավիրում եմ Ձեզ դիտելու այս գեղեցիկ ու եզակի լուսանկարները: Դրանց մասին մակագրությունը երեք լեզվով է (հայերեն, ռուսերեն և անգլերեն): 

***
Մարկ անունով փառահեղ այս աֆրիկյան առյուծը ծնվել է 2001 թվականին Երևանի կենդանաբանական այգում: 2001 թվականին, երբ մեր սիրելի այգին նշում էր իր 60-ամյակը, աֆրիկյան առյուծների զույգը լույս աշխարհ բերեց միանգամից 5 կորյունի, ինչը բացառիկ դեպք է աշխարհի կենդանաբանական այգիների մասշտաբով և հպարտություն ներշնչող հանգամանք` մեզ համար: Մարկը այդ ձագերից մեկն է: Այսօր նա արդեն 10 տարեկան է: Ի դեպ, 2011 թվականի մարտ…

View original post 212 more words

Advertisements

Comments are closed.