Animal Lovers' Blog


Առլեն Շահվերդյան

Երբ առաջին անգամ տեսա այս լուսանկարը ես հիացա նրանով ու այնքան հավանեցի, որ անմիջապես որոշեցի կիսվել Ձեզ հետ, իմ սիրելի ընթերցողներ: Հուսով եմ, որ կհամաձայնեք այն բանի հետ, որ լուսանկարում ցույց տրված պահը հիասքանչ է: Այո, հիրավի, այն պետք է անվանվի «Պահը»: Սակայն աֆրիկյան ընձառյուծի (Panthera pardus) վազքի այս հրաշալի պահը զորեղ ու բարեկազմ վայրի այս գիշատչի որսի սոսկ մի պահը չէ: Սա վայրի բնության կյանքի մի մեծ ու, միևնույն ժամանակ, հազվագյուտ դրվագ է, որը խորհրդանշում է այդ կյանքի ռիթմը: Ընձառյուծի ցատկը, ասես, վայրի բնության կյանքի զարկերակը լինի: Մենք պետք է պահպանենք բոլոր վայրի արարածներին` ապահովելու համար կյանքի զարկերակի անխախտ ռիթմը: Բոլոր վայրի արարածներն ունեն ապրելու իրավունք: Բնության կյանքի յուրաքանչյուր ՊԱՀԸ շատ կարևոր է: Եկեք հոգ տանենք վայրի բնության նկատմամբ, սիրենք ու հարգենք այն, անենք ամեն ինչ` այն պահպանելու համար: Մենք բնության մի մասն ենք, մեր կյանքը բնության պահերից մեկն է…
© Առլեն Շահվերդյան, 09.09.2012

***
When I saw…

View original post 276 more words

Advertisements

Comments are closed.